Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

«Գրեմմի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբայի երևանյան համերգը

«Գրեմմի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբայի երևանյան համերգը
30.03.2019 | 02:17

Ապրիլի 30-ին աշխարհահռչակ դաշնակահար, «Գրեմմի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան տրիոյով ելույթ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Գոնսալո Ռուբալկաբան համարվում է ջազի ամենակարկառուն և հռչակավոր դեմքերից մեկը: Ծնվելով երաժիշտների ընտանիքում` ապագա դաշնակահար և կոմպոզիտորը երաժշտական ասպարեզում իր առաջին քայլերը սկսում է դեռևս վեց տարեկանից` նվագելով հարվածային գործիքների վրա: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ռուբալկաբան համագործակցել է այնպիսի ջազմենների հետ, ինչպիսիք են Դիզզի Գիլեսպին, Չուչո Վալդեսը, Չարլի Հեյդենը և այլք: Ջազի կնքահայր Հերբի Հենկոքը նրան անվանել է դարի լավագույն դաշնակահար: Ռուբալկաբան ընդհանուր առմամբ թողարկել է 25 ձայնասկավառակ, որոնցից երկուսը` Nocturne»-ը (2001թ.) և «Land of the sun»-ը (2004թ.) արժանացել են «Գրեմմի» մրցանակի:
Էրիկ Հարլենդ Գրեմմի նոմինանտ Էրիկ Հարլենդը հանրահայտ Zildjian բրենդի ներկայացուցիչ է, նվագակցել է համաշխարհային մի շարք արտիստներին։ Համարվում է 21-րդ դարի ամենապահանջված թմբկահարներից մեկը, և մինչ այս ներկայացվել է ավելի քան 260 ձայնագրություններում։


Մեթյու Բրուեր Մեթյուն շրջապատված է եղել երաժշտությամբ դեռ վաղ տարիքից՝ նրա հայրն ու պապը նույնպես երաժշտական ասպարեզից են։ Մեթյու Բրուերը համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Գրեգ Օսբին, Գոնսալո Ռուբալկաբան, Լի Կոնիցը, Դավիթ Սանչեսը և այլք:

Դիտվել է՝ 1130

Մեկնաբանություններ